Զգուշացեք աղիքային վարակիչ հիվանդություններից 28.06.2018թ.

   Շոգ եղանակին բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը: Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են հիվանդության հարուցիչներով վարակված սննդի, ջրի, կենցաղային իրերի, կեղտոտ ձեռքերի, ճանճերի միջոցով:
 Առողջապահության նախարարությունը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է ճշգրիտ կերպով պահպանել մթերքի պատրաստման և իրացման պայմանները, Կարդալ ավելին



ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՎԱՐՈՐԴԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՎԱՐԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ, ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 379 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 


Տեղեկություն 25.06.2018թ.

  Մայիսի 28-ին 17:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատավածում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում արձանագրված գայլի հարձակման հետևանքով ժամը 19:10-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում էին տեղախոխվել Մեծ Թաղեր գյուղի բնակիչներ` 2008թ. ծնված Տիգրան Խաչատուրի Խամփերյանը՝ ազդրի միջին երրորդականի, 2014թ. ծնված Արինա Վալերիկի Մարգարյանը՝ դեմքի և գլխի մազածածկ շրջանի, Տումի գյուղի բնակիչ 2007թ. ծնված Կամո Կառլենի Գասպարյանը՝ դեմքի և աջ սրունքի միջին երրորդականի գայլի կծած վերքերով:
  Նույն միջադեպի հետևանքով՝ ժամը 19:45-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հադրութի շրջանային բուժմիավորում է դիմել 1977թ. Տումի համայնքի բնակիչ Լյովա Սուրենի Արզումանյանը՝ աջ վերին վերջույթի թաթի դրսային մակերեսի քերծված վերքերով:
   Տուժածներին անհապաղ իրականացվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին, հակակատաղության պատվաստանյութ, ինչպես նաև հակակատաղության իմունոգլոբուլին՝ համաձայն ուղեցույցերի:
  Ընդհանրապես կատաղության կլինիկան հնարավոր է արտահայտվի մինչև 1 տարի ժամկետում և զարգանալու դեպքում մահվան ելքը անխուսափելի է: Այդ առումով ամենավտանգավորն են գլխի, դեմքի, պարանոցի հատվածները և լորձաթաղանթները:
   Կամո Գասպարյանի մոտ կատաղության կլինիկան զարգացել է 23-րդ օրը, իսկ Արինա Մարգարյանի մոտ 25-րդ օրը և ավարտվել մահով:
 Տիգրան Խամփերյանը և Լյովա Արզումանյանը շարունակում են ստանալ հակակատաղության պատվաստանյութ, համաձայն ուղեցույցերի` ըստ ժամանակացույցի:



Կատաղություն 22.06.2018թ.

   Կատաղությունը (հիդրոֆոբիա) — սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Հայտնի է կատաղության վիրուսի երկու տեսակ՝ փողոցային (վայրի) և ֆիքսված կամ կատաղության լաբորատոր վիրուս: Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և պահոց (ռեզերվուար) համարվում են գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները իսկ կենցաղում` ընտանի կենդանիները (շներ, կատուներ, ձիեր, էշեր) և գյուղատնտեսական կենդանիները (կովեր, այծեր, ոչխարներ, խոզեր, ուղտեր): Կարդալ ավելին



Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանի ուղերձը` «Բուժաշխատողի օր» մասնագիտական տոնի առթիվ 21.06.2018թ.

  Արցախի առողջապահության համակարգի հարգելի բուժաշխատողներ.

   Շնորհավորում եմ Ձեզ «Բուժաշխատողի օր» մասնագիտական տոնի առթիվ: Տոնն այն մարդկանց ում միավորում է մեկ ընդհանուր սուրբ նպատակ` ազատել մարդկությանը ցավից, տառապանքից: Իզուր չէ ասված, որ մարդու կյանքը բժշկի վստահ ձեռքերում է:
 Ոլորտը, որը ներկայացնում եք Դուք ամենապատասխանատուներից է: Ձեր մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ ամեն օր տասնյակ կյանքեր են փրկվում, իսկ նվիրված աշխատանքի ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ հարյուրավոր մարդիկ ապաքինվում են:
   Հարգելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ, մենք արդեն երկար ճանապարհ ենք անցել միասին ու կարող ենք վստահ ասել, որ Արցախում առողջապահական համակարգը հաստատուն քայլերով գնում է բարեփոխումների ճանապարհով: Կարևոր մի շարք ծրագրեր արդեն իրականություն են: Ոլորտում աստիճանաբար իրականացվող բարեփոխումները վկայում են, որ համակարգը շարունակում է մնալ երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
   Վստահ եմ, որ մեր համատեղ հետևողական աշխատանքի արդյունքում մենք կունենանք իրապես լավագույն առողջապահության համակարգ:
  Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում ամուր առողջություն և նորանոր նվաճումներ աշխատանքում:

                                                                                   Հարգանքներով՝ Կարինե Աթայան



Էդգար Հայրապետյանը անվճար պլաստիկ վիրահատություններ է իրականացրել 19.06.2018թ.

 Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հրավերով հունիսի 9-18-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Էդգար Հայրապետյանը Հանրապետական բժշկական կենտրոնում անվճար վիրահատություններ է իրականացրել: Կարդալ ավելին



Իրանահայ բժիշկներն Արցախի բուժհաստատություններում անվճար հետազոտություններ են իրականացրել 15.06.2018թ.

   «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի միջնորդությամբ հունիսի 12-14-ը իրանահայ մանկաբույժ-սրտաբան Արմեն Քոչարյանը, ՀՀ «Առողջ կյանք» բարեգործական կլինիկայի սոնոգրաֆիստ Ալֆրեդ Ավագյանն ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորումում, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում և Մարտակերտի ՇԲՄ-ում իրականացրել են անվճար հետազոտություններ։ Կարդալ ավելին