Նախարարի այցը Քաշաթաղի շրջան 27.07.2018թ.

  Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը աշխատանքային խմբի հետ հուլիսի 27-ին այցելել է Քաշաթաղի շրջան։ Այցի շրջանակներում եղել են` Վուրգավանի, Ուրեկանի, Այգեհովիտի բուժակ մանկաբարձական կետերում, Իշխանաձորի գյուղական բժշկական ամբուլատորիայում, Կովսականի տեղամասային հիվանդանոցում, ինչպես նաև Քաշաթաղի շրջանային բուժմիավորումում, Համաճարակաբանության և հիգիենայի բաժնում: Նախարարը այցելել է նաև կառուցման փուլում գտնվող հիվանդանոցի նոր շենք և ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:
Կարդալ ավելին



Այց «Արևիկ» մանկական բուժմիավորում 26.07.2018թ.

   Սույն թվականի հուլիսի 26-ին նախարար Արայիկ Բաղրյանը` տեղակալ Կ.Բազիյանի և օգնական Լ.Ղուլյանի հետ այցելել է “Արևիկ” մանկական բուժմիավորում:
 Այցի շրջանակներում նախարարը ծանոթացել է բուժհաստատության շենքային պայմաններին, սարքավորումների հագեցվածությանը, դեղորայքի ապահովվածությանը:
Կարդալ ավելին



Այց Մաշկավեներոլոգիակա դիսպանսեր և Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն 26․07․2018թ․

   ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը այցելել է Մաշկավեներոլոգիական դիսպանսեր և Համաճարակաբանության և հիգիենիայի կենտրոն:
   Նախարար Բաղրյանը հիմնարկների անձնակազմերի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է ներկայացնել իրենց խնդիրները, մտահոգությունները, ինչպես նաև բարձրացված բոլոր հարցերին տվել է պարզաբանումներ :
Կարդալ ավելին



Նախարար Արայիկ Բաղրյանը այցելել է Ինֆեկցիոն հիվանդանոց 25․07․2018թ․

   Այսօր ԼՂՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, տեղակալ Կ.Բազիյանի և օգնական Լ.Ղուլյանի հետ այցելել է ԱՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ, ծանոթացել բուժհիմնարկի շենքային պայմաններին ու աշխատանքային գործընթացին: Հանդիպել է բուժանձնակազմին, լսել առկա խնդիրներն ու հուզող հարցերը:
Կարդալ ավելին



Հայտարարություն 24.07.2018թ.

   Հայտնում ենք, որ ԱՀ առողջապահության նախարարության կողմից պետության կարիքների համար կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռք բերման նպատակով սույն թվականի հուլիսի 24-ին հրավիրվել է մրցույթային ընթացակարգ, որին կարող են մասնակցել շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցների ցուցակում գրանցված բոլոր մասնակիցները:
Կարդալ ավելին



ԱՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստա-տություններին հատկացրել է ինսուլինի և «Դիաբետոն MR 60» հերթական խմբաքանակը 24.07.2018թ.

   ԱՀ առողջապահության նախարարի հուլիսի 17 N156-Ա հրամանով հաստատվել է Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության շրջանների բժշկական հաստատություններին  հատկացվող օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր  ամիսների ինսուլինի և «Դիաբետոն MR 60» դեղամիջոցների բաշխացուցակը:
Կարդալ ավելին



Խորհրդակցություն ուղղված բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայության բարելավմանը 24.07.2018թ.

   ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի մոտ հուլիսի 24-ին հրավիրվել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին` առողջության առաջնային պահպանման օղակի, նախարարության և համակարգի մասնագետները: Խորհրդակցությունը ուղղված էր Արցախի բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայության բարելավմանը:
Կարդալ ավելին



Նախարարը ընդունել է Ֆրանսուա Ռոշբլուանին 20․07․2018թ․

  Հուլիսի 20-ին նախարար Արայիկ Բաղրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանի հետ:
   Նախարարը շնորհավորել է հյուրին ՀՀ քաղաքացիության և անձնագրի ստացման հետ, ինչպես նաև Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի կապակցությամբ:
   Կարդալ ավելին



Հանդիպում ուսանողների հետ 20․07․2018թ․

   Այսօր նախարար Արայիկ Բաղրյանը ընդունել է պետական բժշկական համալսարանի պետական պատվերով ուսուցանած շրջանավարտներին:
   Քննարկվել են հետագա մասնագիտացման հետ կապված մի շարք հարցեր:
   Նախարարը կարևորելով շրջանների կադրային ներուժով համալրումը` շրջանավարտներին է ներկայացրել Արցախի բուժհաստատություններին անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը:



Այց Մարտունու շրջան 19.07.2018թ.

   Նախարար Արայիկ Բաղրյանի գլխավորած խմբի հերթական այցը եղել է Մարտունու շրջան` Ճարտարի տեղամասային հիվանդանոց, Գիշիի, Սոսի, Կարմիր Շուկաի գյուղական բժշկական ամբուլատորիաներ, Թաղավարդի, Խնուշինակի, Ննգիի, Շեխերի, Քարահունջի, Քերթի, Հեր-Հերի, Մաճկալաշենի գյուղերի բուժակ մանկաբարձական կետեր:
Կարդալ ավելին