Կետի Մելորի հերթական այցը ԼՂՀ

Սույն թվականի մայիսի 8-ին նախարարը ընդունել Մեծ Բրիտանիայից ժամանած Կետի Մելորին և ԼՂՀ ԱՆ “Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն” ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ, նեոնատալ ծառայության ծրագրերի համակարգող Էդուարդ Ղահրամանյանին:
Ընդունելիության ժամանակ Կետի Մելորը նշեց, որ ԼՂՀ ԱՆ “Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն” ՓԲԸ-ում արդեն իսկ տեղադրվել են ևս 2 հատ CosyCot, իսկ մնացաց 6 հատը, տաքացուցիչ սեղաններով և լրացուցիչ սարքավորումներով գտնվում են տեղոփոխման փուլում և առաջիկա հուլիս ամսում կլինեն Ղարաբաղում:
Համագործակցության շրջանակներում քննարկվել են նաև մի շարք ընթացիկ հարցեր: