ԼՂՀ առողջապահության նախարարին կից կոլեգիա

2013 թվականի մայիսի 22-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ, նախագահությամբ ԼՂՀ առողջապահության նախարար Զ.Լազարյանի, մասնակցությամբ կոլեգիայի անդամների, նախարարության պատասխանատու աշխատողների, համակարգի բոլոր բուժհիմնարկների գործադիր տնօրենների և արտահաստիքային գլխավոր մասնագետների:
Օրակարգի առաջին հարցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության համակարգի 2012թ. տարեկան վիճակագրական հաշվետվությունների համեմատական վերլուծության արդյունքների մասին էր:
Երկրորդ հարցը 2012թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության համակարգի 2012թ. ֆինանսատնտեսական գործունեության մասին էր:
Երրորդ հարցը նվիրված էր այլ հարցերի քննարկմանը:
Ներկայացված հարցերի վերաբերյալ կատարվեցին քննարկումներ, կայացվեցին որոշումներ և տրվեցին համապատասխան հանձնարարականներ: