«Առանց ծխախոտի» համաշխարհային օր 31.05.2013

« … ծխախոտի ծխի ազդեցությունը մահվան, հիվանդության եւ հաշմանդամության պատճառ է ե (ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիա, հոդված 8):
Ծխախոտի դեմ պայքարի վերոնշյալ սահմանումը ընդունվել է 2003թ. մայիսի 21-ին Ժնեւում Համաշխարհային առողջապահության 56-րդ վեհաժողովի կողմից:
Կարճ ժամանակահատվածում այդ կոնվենցիային միացել են 126 երկրներ, բացի Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից: 3 տարի անց Ռուսաստանը եւս միացավ այդ կոնվենցիային :
2004թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց « Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին ե ՀՀ օրենքը: Համանուն օրենք 2007թ. դեկտեմբերի 26-ին ընդունվել է ԼՂՀ Ազգային ժողովի կողմից, որը հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2008թ. հունվարի 26-ին:
2008թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունը հաստատեց հոկտեմբերի 12-ը որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր, որին աջակցեց « Հայաստանն առանց ծխախոտի ե դաշինքը:
Համաձայն վիճակագրական տվյալների ներկայումս աշխարհում կա մոտ 1.250 մլրդ ծխող: Այդ տվյալների վրա հիմնվելով ԱՀԿ-ն եզրակացնում է, որ 21-րդ դարում ծխելուց վաղաժամ մահանալու է մոտ 1 մլրդ մարդ:
Հաշվարկված է, որ աշխարհում մեկ տարվա կտրվածքով օգտագործվում է 12 մլրդ ծխախոտ, իսկ ծխախոտից մնացած մնացորդային մասի ընդհանուր կշիռը կազմում է 2.520.000 տոննա:
Օրական 20 հատիկ ծխախոտի կիրառումը հավասարազոր է 200 ռենտգեն նկարահանման ընթացքում ստացած ճառագայթման չափաբաժնի:
ՀՀ-ում ծխելու հետեւանքով մահացության ցուցանիշով Եվրոպական տարածաշրջանում զբաղեցնում է 3-րդ տեղը (22%)` Մոլդավիայից եւ Հունգարիայից հետո:
Աշխարհում ավելի քան 3 մլրդ մարդ կանոնավոր ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը աշխատավայրում ծխելն աշխարհում յուրաքանչյուր 10-րդ մարդու մահվան պատճառ է դառնում:
Յուրաքանչյուր 6 վարկյանում սպանում է 1 մարդու աշխարհում:
Ապացուցված է նաեւ ծխախոտի վնասակար ազդեցությունը շրջապատի համար, նամանավանդ երեխաների առողջության վրա: Օրնակ, եթե ծնողը տանը ծխում է օրական 1-2 տուփ, ապա երեխայի մեզի մեջ հայտնաբերվում է 2-3 ծխախոտում պարոնակվող նեկոտինի քանակը: Պասիվ ծխելը շատ հատկապես վնասակար է մոր եւ երեխայի համար`
- 80 % դեպքերում կանանց մոտ հղիությունը ընթանում է տոկսիկոզով,
- նկատվում են վաղաժամ ծնունդներ, մեռելածին երեխաներ եւ երեխաներ, որոնք ծնվում են կյանքի համար անհամատեղելի արատներով:
ԼՂՀ առողջապահության նախարարությունը միանում է ԱՀԿ նախաձեռնությունը և իր համերաշխությունն է հայտնում առողջ ուժերին և գիտակից հասարակությանը :