ԱՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստա-տություններին հատկացրել է ինսուլինի և «Դիաբետոն MR 60» հերթական խմբաքանակը 24.07.2018թ.

   ԱՀ առողջապահության նախարարի հուլիսի 17 N156-Ա հրամանով հաստատվել է Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության շրջանների բժշկական հաստատություններին  հատկացվող օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր  ամիսների ինսուլինի և «Դիաբետոն MR 60» դեղամիջոցների բաշխացուցակը:
   Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ դեղամիջոցները կստանան ԱՀ առողջապահության նախարարության բժշկական պահեստից և կտրամադրվեն հիվանդներին: