Հայտարարություն 24.07.2018թ.

   Հայտնում ենք, որ ԱՀ առողջապահության նախարարության կողմից պետության կարիքների համար կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռք բերման նպատակով սույն թվականի հուլիսի 24-ին հրավիրվել է մրցույթային ընթացակարգ, որին կարող են մասնակցել շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցների ցուցակում գրանցված բոլոր մասնակիցները:
  Մասնակիցների կողմից ներկայացվող գնային առաջարկները կարող են ներկայացվել ԱՀ առողջապահության նախարարություն մինչև հուլիսի 27-ը ժամը 11:00:
  Մանրամասների համար կարող եք զանգահարել առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական բաժին՝ հեռ. 0479 4-34-11: