Նախարար Արայիկ Բաղրյանը այցելել է Ինֆեկցիոն հիվանդանոց 25․07․2018թ․

   Այսօր ԼՂՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, տեղակալ Կ.Բազիյանի և օգնական Լ.Ղուլյանի հետ այցելել է ԱՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ, ծանոթացել բուժհիմնարկի շենքային պայմաններին ու աշխատանքային գործընթացին: Հանդիպել է բուժանձնակազմին, լսել առկա խնդիրներն ու հուզող հարցերը:
   Կենտրոնի շենքային պայմանները անմխիթար վիճակում են, համապատասխան սարքվորումների կարիք ունի, աշխատանքները դժվարանում են մասնագետների բացակայության պատճառով:
   Հիմնարկի առողջացման քայլերից դիտարկվել են նաև երկու բուժհաստատությունների (“Արևիկ” մանկական բուժմիավորման և Ինֆեկցիոն հիվանդանոցի) միաձուլման տարբերակը` առանց որևէ հաստիքի օպտիմալացման, որին կոլեկտիվը դրական է արձագանքել:
   Թեպետ խնդիրները շատ են, Արայիկ Բաղրյանը նշել է, որ դրանք հաղթահարելի են համատեղ աշխատանքի շնորհիվ: