Այց Մաշկավեներոլոգիակա դիսպանսեր և Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն 26․07․2018թ․

   ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը այցելել է Մաշկավեներոլոգիական դիսպանսեր և Համաճարակաբանության և հիգիենիայի կենտրոն:
   Նախարար Բաղրյանը հիմնարկների անձնակազմերի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է ներկայացնել իրենց խնդիրները, մտահոգությունները, ինչպես նաև բարձրացված բոլոր հարցերին տվել է պարզաբանումներ :
   Քննարկվել են առկա խնդիրները՝ ուղղված կադրային ապահովվածության, մասնագետների վերապատրաստման, սարքավորումներով համալրման, մեքենաների պարկի թարմացման, աշխատավարձերի բարձրացման և այլ ներքին հերցեր:
  Նախարարը իր գոհունակությունն է հայտնել Մաշկավեներոլոգիական դիսպանսերի բուժանձնակազմին նման ոչ բավարար շենքային պայմաններում աշխատանքները իր բնականոն հունով իրականացնելու կապակցությամբ:
   Միաժամանակ նախարար Բաղրյանը ծանոթացել է Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի PCR լաբորատորիայի համար նախատեսված տարածքի վերանորոգման աշխատանքների գործնթացին: