Այց «Արևիկ» մանկական բուժմիավորում 26.07.2018թ.

   Սույն թվականի հուլիսի 26-ին նախարար Արայիկ Բաղրյանը` տեղակալ Կ.Բազիյանի և օգնական Լ.Ղուլյանի հետ այցելել է “Արևիկ” մանկական բուժմիավորում:
 Այցի շրջանակներում նախարարը ծանոթացել է բուժհաստատության շենքային պայմաններին, սարքավորումների հագեցվածությանը, դեղորայքի ապահովվածությանը:
  Բուժմիավորման անձնակազմի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են առկա խնդիրները ուղղված կադրային ապահովվածության, մասնագետների վերապատրաստման, սարքավորումներով համալրման, մեքենաների պարկի թարմացման, աշխատավարձերի բարձրացման և այլ ներքին գործառույթներ:
   Քննարկումները նաև ընթացել են երկու բուժհաստատությունների` մասնավորապես “Արևիկ” ՄԲՄ և Ինֆեկցիոն հիվանդանոցի միաձուլման շուրջը: Բարձրաձայնած հարցերին, տարբեր կարծիքներին և առաջարկություններին նախարար Բաղրյանը տվեց համապատասխան պարզաբանումներ և հույս հայտնել, որ գործնթացը դրական արդյունքներ կունենա: