Այց Դատաբժշկական փորձաքննության բյուրո, Հակապալարախտային և Հոգեթմրաբանական դիսպանսերներ 01.08.2018թ.

 ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը աշխատանքային խմբով այցելել է Դատաբժշկական փորձաքննության բյուրո, Հակապալարախտային և Հոգեթմրաբանական դիսպանսերներ:
   Այցի շրջանակներում նախարարը ծանոթացել է բուժհիմնարկների շենքային պայմաններին, սարքավորումների հագեցվածության, դեղորայքային ապահով-վածության և մի շարք այլ խնդիրների:
   Բոլոր հաստատություններում խնդիրները միանման են՝ շենքային անբավարար պայմաններ, սարքավորումների բացակայություն, մասնագետների պակաս:
  Բուժհիմնարկների անձնակազմերի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են առկա խնդիրները՝ ուղղված կադրային ապահովվածության, մասնագետների վերապատրաստման, սարքավորումներով համալրման, մեքենաների պարկի թարմացման, աշխատավարձերի բարձրացման և այլ ներքին հերցեր:
   Նախարարը հավաստիացրեց, որ նման հանդիպուները հաճախակի են լինելու: