Նախարարը ընդունել է Կետի Մելորին 01.08.2018թ.

  Այսօր նախարարը ընդունել է բրիտանական Birtlink կազմակերպության ներկայացուցիչ Կետի և Պոլլ Մելորներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ամբուլատոր բուժօգնության գծով գործադիր տնօրենի տեղակալ Էդուարդ Ղահրամանյանը:
 Կետի Մելորը նախարարին է ներկայացրել նեոնատալ ծառայության բարելավման, մասնավորապես նորածիններին անհրաժեշտ խնամք և բուժօգնություն ապահովելու համար կատարված իր աշխատանքները:
   Նախարար Բաղրյանը շնորհակալություն է հայտնել Կետի Մելորին իր մարդասիրական գործունեության համար և համոզմունք հայտնել, որ համագործակցության շրջանակներում աշխատանքները կշարունակվեն և կընդլայնվեն: