Սերտ համագործակցությունը դարձնելով գերնպատակ 02.08.2018թ.

   Շարունակվում են նախարար Արայիկ Բաղրյանի այցերը բուժհիմնարկներ: Այսօր նախարարն այցելեց Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն, Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան և նորակառույց Ուռուցքաբանական դիպանսերի մասնաշենք: Այցի շրջանակներում նախարարը ծանոթացավ բուժհիմնարկների շենքային պայմաններին, գույքային և կադրային հագեցվածությանը:
   Բուժհիմնարկների հետ սերտ համագործակցության նկատառումներից ելնելով` շրջայցի ընթացքում նախարար Բաղրյանը հանդիպեց վերականգնողական կենտրոնի և շտապ բժշկական օգնության կայանի աշխատակիցների հետ: Ջերմ և անմիջական մթնոլորտում հիմնարկների թե` տնօրենները, և թե` աշխատակիցները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրներն ու հետաքրքրող հարցերը` միահամուռ ուժերով համակարգի աշխատանքը լիովին նոր փուլի բերելու ակնկալիքով: