Հերթական աշխատանքային այցը ` Շահումյանի շրջան 03.08.2018թ.

  Նախարար Արայիկ Բաղրյանի այսօրվա շրջանային այցի ուղղությունը դեպի Շահումյանի շրջան էր:
  Այցի շրջանակներում նախարարը ծանոթացավ Քարվաճառի շրջանային բուժմիավորման բուժանձնակազմին, շենքային և աշխատանքային պայմաններին, տեխնիկական հնարավորություններին: Քննարկվեցին մի շարք հարցեր կադրային հագեցվածության հրատապության և բուժսպասարկման որակի բարելավման ուղղությամբ:
   Առողջապահության առաջնային օղակի` համայնքային բուժսպասարկման որակի բարելավման, հետագա անելիքների հստակ գնահատման նպատակով` այցի շրջանակներում նախարարը ծանոթացավ նաև շրջանի որոշ բուժակամանկաբարձական կետերի աշխատանքային պայմաններին և անձնակազմին: