Խորհրդակցություն ուղղված բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայության բարելավմանը 24.07.2018թ.

   ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի մոտ հուլիսի 24-ին հրավիրվել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին` առողջության առաջնային պահպանման օղակի, նախարարության և համակարգի մասնագետները: Խորհրդակցությունը ուղղված էր Արցախի բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայության բարելավմանը:
Կարդալ ավելին



Նախարարը ընդունել է Ֆրանսուա Ռոշբլուանին 20․07․2018թ․

  Հուլիսի 20-ին նախարար Արայիկ Բաղրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանի հետ:
   Նախարարը շնորհավորել է հյուրին ՀՀ քաղաքացիության և անձնագրի ստացման հետ, ինչպես նաև Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի կապակցությամբ:
   Կարդալ ավելին



Հանդիպում ուսանողների հետ 20․07․2018թ․

   Այսօր նախարար Արայիկ Բաղրյանը ընդունել է պետական բժշկական համալսարանի պետական պատվերով ուսուցանած շրջանավարտներին:
   Քննարկվել են հետագա մասնագիտացման հետ կապված մի շարք հարցեր:
   Նախարարը կարևորելով շրջանների կադրային ներուժով համալրումը` շրջանավարտներին է ներկայացրել Արցախի բուժհաստատություններին անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը:



Այց Մարտունու շրջան 19.07.2018թ.

   Նախարար Արայիկ Բաղրյանի գլխավորած խմբի հերթական այցը եղել է Մարտունու շրջան` Ճարտարի տեղամասային հիվանդանոց, Գիշիի, Սոսի, Կարմիր Շուկաի գյուղական բժշկական ամբուլատորիաներ, Թաղավարդի, Խնուշինակի, Ննգիի, Շեխերի, Քարահունջի, Քերթի, Հեր-Հերի, Մաճկալաշենի գյուղերի բուժակ մանկաբարձական կետեր:
Կարդալ ավելին



Արցախում էին Էրեբունի բժշկական կենտրոնի մասնագետները 20.07.2018թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հուլիսի 19-ին ընդունել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկների` ինտերվենցիոն սրտաբանին, անոթային վիրաբույժին, առիթմոլոգ-էլեկտրոֆիզիոլոգին, կարդիոպուլմոնոլոգին, ներզատաբանին, նյարդաբանին, օրթոպեդ-վնասվածքաբանին, ուրոլոգին և գլխավոր բուժքույրին:
Կարդալ ավելին



Այց Հադրութի շրջան 17.07.2018թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը նախարարի տեղակալ Կ.Բազիյանի, աշխատակազմի ղեկավար Ա.Առաքելյանի, նախարարի օգնական Լ.Ղուլյանի և դեղորայքային քաղաքականության բաժնի վարիչ Ն.Բախշիյանի հետ հուլիսի 17-ին այցելել է Հադրութի շրջան։ Այցի շրջանակներում եղել են Դրախտիկի, Թաղասերի, Առաջամուղի, Արաքսավանի, Կարդալ ավելին



Հայտարարություն 17.07.2018թ.

   ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի հուլիսի 18-ին և 19-ին, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների` անոթային վիրաբույժի, վնասվածքաբանի, էնդոկրինոլոգի, նյարդաբանի, ուռոլոգի և առիթմոլոգների կողմից, Հանրապետական բժշկական կենտրոնում, «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում անվճար հիմունքներով կիրականացվեն քաղաքացիների ընդունելություն, խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտություններ:
Ցանկություն հայտնողները կարող են հերթագրման նպատակով դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/ 95-17-99 հեռախոսահամարով կամ նախարարության թեժ գիծ ծառայություն` /047/ 94-35-65 հեռախոսահամարով:



Կոնստանտին Տոնիյանը Ստեփանակերտում անվճար վիրահատություններ է իրականացրել 17.07.2018թ.

   Արցախի առողջապահության նախարարության հրավերով հունիսի 28-ից հուլիսի 17-ը Մոսկվայի Վոլինսկի N1 կլինիկական հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, արմատներով արցախցի Կոնստանտին Տոնիյանը Ստեփանակերտում իրականացրել է անվճար գինեկոլոգիական և լապորոսկոպիկ վիրահատություններ, զուգահեռ նաև` հիվանդների խորհրդատվություն:
Կարդալ ավելին



Բաց դռների օր Հադրութի շրջանում 16․07․2018թ․

 Հայաստանի ամերիկյան համալսարանի «Կարո Մեղրիկյանի անվան աչքի հիվանդությունների կանխարգելման» կենտրոնը ԱՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Հադրութի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում հուլիսի 2-14-ը իրականացրել է ակնաբուժական խորհրդատվություններ և հետազոտություններ:
   Հայաստանից ժամանած մասնագետները խորհրդատվություն են իրականացրել Արցախյան Կարդալ ավելին



Նախարար Արայիկ Բաղրյանի այցը Մարտակերտի շրջան 16.07.2018թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը աշխատանքային խմբով` նախարարի տեղակալ Կ.Բազիյանի, աշխատակազմի ղեկավար Ա.Առաքելյանի, նախարարի օգնական Լ.Ղուլյանի և դեղորայքային քաղաքականության բաժնի վարիչ Ն.Բախշիյանի հետ հուլիսի 13-ին այցելել է Մարտակերտի շրջան։ Կարդալ ավելին